
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու: ArmLur.am-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ առաջադրվել են ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, անկուսակցական Խչեյան Գնելը, ՀՀԿ-ական Մկրտչյան Կարենը:
Ի դեպ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին առաջադրել է ՀՀԿ-ն:
Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն չի առաջադրել Սևանի գործող քաղաքապետի թեկնածությունը: Վերջինս ինքնառաջադրվել է: