Արցախի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունների հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմներին քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Արցախի Նախագահը ողջունել է բարեկամական երկրների ներկայացուցիչների այցն Արցախ՝ կարևորելով նրանց հետ կապերի շարունակական խորացումն ու զարգացումը: