«Քաղաքական դիակ դառնալու ճակատագիրն է սպասում նրան, ով կփորձի վերակենդանացնել տխրահռչակ սկզբունքը». դաշնակցականները երդում տվեցին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ 200-ից ավելի երիտասարդներ երդում տվեցին և ընդգրկվեցին դաշնակցության շարքերը:

Միջոցառման սկզբում ցուցադրվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը, ապա  ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ավելի ուշ Կիրո Մանոյանի և քաղաքական խորհրդի անդամների մասնակցությամբ երիտասարդները երդվեցին կանոնակարգի և զենքի առջև:

«Այո, խաղաղությունն է, բնական միջավայրը արարման և կայուն զարգացման: Ոչ մի ողջամիտ մարդ դրան դեմ չի կարող լինել: Բայց խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են: Թշնամուն խաղաղության բերում են ոչ զիջելով, այլ պարտադրելով: Եվ ուրեմն հող ու տարածք զիջելը ինքնին ոչ թե զսպում է թշնամուն, այլ նրան դարձնում է ավելի սանձարձակ: Այս համոզումով էր, որ մեր ժողովուրդը ժամանակին վճռականորեն մերժեց «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով հակամարտությունը կարգավորելու օրվա իշխանությունների պարտվողական քաղաքականությունը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նույն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կփորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահռչակ սկզբունքը», – նշեց Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս