«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ: Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել: Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ: Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել հատուկ չվերթով:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար: Նա այժմ գտնվում է Լոնդոնում եւ այնտեղ հետազոտվում է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված: Նա շատ վստահում է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին: Ինքը՝ դեսպան Միլսը, լավ է եւ պլանավորում է շուտով վերադառնալ Հայաստան»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: