«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեծամասնականով ՀՀԿ-ից պատգամավոր դարձած Մուրադ Մուրադյանն ակտիվորեն աշխատում է ՀՀԿ-ի դիրքերը Մասիսի տարածաշրջանում ամրապնդելու համար եւ ամենուր, ուր կա ԲՀԿ-ական համայնքապետ, ՀՀԿ-ական թեկնածուներ է առաջադրել: Նրա ջանքերով էր նաեւ, որ ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված Կարապետ Օհանյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Մասիսում խոսում են, որ ԲՀԿ-ն սկզբում այլ թեկնածություններ է քննարկել` ՋՕԸ նախկին պետ Ավետիս Դալլաքյանի եւ մարմարաշենցի, ազատամարտիկ Սայադ Հայրապետյանի թեկնածությունը:
Սակայն Օհանյանը պնդել է, որ ինքնառաջադրվելու ու մինչեւ վերջ պայքարելու է: Ասում են նաեւ, որ ինքնաբացարկից առաջ բանակցություններ են ընթացել Օհանյանի եւ ՀՀԿ-ականների միջեւ։ Թեկնածուն համաձայնել է դուրս գալ որդուն ընտրություններից հետո փոխքաղաքապետ, իսկ իրեն՝ Մասիսի ՋՕԸ տնօրեն նշանակելու դիմաց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: