«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացիկ ամսում եւս մտադիր է պետական նոր պարտատոմսեր դնել շրջանառության մեջ, ասել է, թե ավելացնել պետական պարտքը: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է տեղաբաշխել 26 միլիարդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր եւ 280 միլիոն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր: Միայն մեկ աճուրդով` սեպտեմբերի 8-ին, շրջանառության մեջ է դրվելու շուրջ 18 միլիարդ դրամի երկարաժամկետ պարտատոմս:
Նշենք նաեւ, որ շրջանառության մեջ դրվելիք պարտատոմսերի եկամտաբերությունը լինելու է առնվազն տարեկան 13 տոկոս: Ընթացիկ ամսին նախատեսվում է նաեւ 3 միլիարդ դրամի պարտատոմսեր ետ գնել: Ուստի ստացվում է, որ սեպտեմբերին միայն պետական պարտատոմսեր շրջանառության մեջ դնելու հաշվին Հայաստանի պետական պարտքը կավելանա շուրջ 23 միլիարդ 280 միլիոն դրամի չափով, կամ նույնն է, թե ավելի, քան 48 միլիոն դրամով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: