Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հետ հրաժեշտի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուզբեկստան այցի հնարավորությունը դիտարկվում էր, սակայն դա անհնար կլինի խիտ ժամանակացույցի պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Չի մեկնի ժամանակացույցի պատճառով: Չի կարող չմասնակցել լիագումար նիստին: Այստեղից Սամարղանդ մեկնելն ավելի քան 7 ժամ է, ժամանակային առումով ֆիզիկապես անհնար է»,-ասել է Պեսկովը:
Երեկ երեկոյան Ուզբեկստանի կառավարությունն ու խորհրդարանը հայտնեցին, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է ուրբաթ օրը 78 տարեկան հասակում: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: