Ղրիմի տարածքային պատկանելիության հարցը պատմականորեն փակված է: Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ղրիմի ժողովուրդը կայացրել է իր որոշումն ու քվեարկել: Այդ հարցը փակ է պատմականորեն, իսկ նախկին համակարգին անցնելու հարցն ընդհանրապես գոյություն չունի»,-ասել է Պուտինը:
Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել էր, որ Ուկրաինայում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, որը կամրապնդի երկրի պետական սահմանները, այդ թվում կորոշի Ղրիմի կարգավիճակը:
Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեի համաձայն, որն անցկացվեց 2014թ. մարտի 16-ին, ընտրողների 95,6%-ը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին: