Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ որ բանակցային գործընթացը դադարի: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք փաստացի այդ ճանաչվածությունն ունենք: Որպեսզի բանակցությունները չխաթարվեն, մենք առաջարկում ենք ռազմաքաղաքական դաշինքի ճանապարհը: Դա շատ ավելի կարևոր նշումներ պետք է ունենա իր մեջ», – նշեց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ կուսակցության անդամագրվելիս երդում են տալիս զենքի վրա, սակայն դեմ են արտահայտվում «Սասնա ծռեր»-ի` զինված հեղափոխություն անցկացնելուն, Ռուստամյանը նշեց. «Ներսում պետք է զերծ մնալ էտ միջոցներից և համախմբելով ազգը գնալ այն բոլոր ճանապարհներով, որը մեզ չի թուլացնի ներսից: Հեղափոխությունը նշանակում է իրավիճակի կտրուկ փոփոխություն, դրան մենք կողմ ենք: Այդ ձևերին մենք տիրապետում ենք: Իշխանափոխություն էին պահանջում, բայց ոչ մի բանի չհասան: Չի կարելի ունքը սարքելու փոխարեն աչքը հանել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան