Ախալքալաքում հայ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախալքալաքի Խանդո գյուղում օգոստոսի 28-ին իր սեփական տանը սպանվել է գյուղի 78-ամյա բնակիչ Սեդա Սպերցյանը, գրում է Jnews.ge-ն:

Կինը երկար տարիներ մենակ էր ապրում, նրա միակ որդին ընտանիքով ապրում է Ռուսաստանում:

Նրա մարմինը հայտնաբերել են սպանությունից հետո երկրորդ օրը:

«Սկզբում ոչ ոք չէր մտածում, որ կնոջը սպանել են: Սակայն նրա որդին մոր մարմնի վրա ծակող գործիքից ստացված վնասվաքծներ է նկատել և դիմել ոստիկանություն: Գյուղում բոլորը համոզված են, որ Սեդա Սպերցյանը սպանվել է»,-գրում է Jnews.ge կայքը:

Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առիթով քրեական գործ է հարուցել և հետաքննություն սկսել:




Լրահոս