Վրաստանն ընտրել է Ադրբեջանին. Կալաձե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարությունը գազաֆիկացման և մի շարք այլ հարցեր կքննարկի Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ: Այս մասին, ինչպես հայտնում է Report-ը, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Մենք աշխատում ենք SOCAR-ի հետ»,-ասել է Կալաձեն:

Կալաձեն նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են: «Օրերս մենք արդյունավետ հանդիպումներ ենք անցկացրել: Այսօր նոր գազաբաշխման կետ ենք բացում: Ադրբեջանի կառավարությունն օգնում է ապահովել Վրաստանի բնակչությանը բնական գազով: Այդ իսկ պատճառով մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի նախագահին»,-նշել է Վրաստանի էներգետիկայի նախարարը:




Լրահոս