Ես ընդամենը կատարելու եմ այն, ինչ օրենսդրությամբ մարզպետին վերապահված է: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը` անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին:
Նրա խոսքով` իր կուսակցական պատկանելությունը որևէ կերպ չի կարող ազդել իր գործունեության վրա: «Ես կասեի, որ կուսակցական լինելը մեծ հնարավորություն է տալիս, որովհետև կրկնակի պարտավորություն կա: Ես միշտ մտածել եմ, որ մարզպետը, կուսակցական լինելով, պետք է կարողանա ապահովել հավասարություն՝ դրանով իսկ ավելացնելով իր կուսակցության քվեները: Եթե ժողովուրդը տեսնում է, որ պաշտոնյան իր լիազորություններն իրականացնում է հանուն ժողովրդի, դա լուրջ առավելություն է»,- նշեց Սիմոնյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան