Սպիտակ իրերը մոխրագույն երա՞նգ են ձեռք բերել, իսկ սպիտակ բլուզը՝ տուժել դեզոդորանտի՞ց: Սպիտակ հագուստը հատուկ խնամք է պահանջում:
Այս բնական միջոցը չի կարող համեմատվել խանութներում վաճառվող ոչ մի արտադրանքի հետ:
Ինչպես սպիտակեցնել իրերը պերօքսիդի օգնությամբ.
Ջրածնի պերօքսիդը հիանալի միջոց է: 1 թեյի գդալ պերօքսիդը ավելացրեք 2 լիտր տաք ջրի մեջ: Այդ խառնուրդի մեջ դրեք սպիտակ իրերը 20 րոպե: Ամեն 5 րոպեն խառնեք հագուստը:
Թևատակերի դեղին հետքից ազատվելու համար 1 բաժակ քացախը ավելացրեք 2 բաժակ տաք ջրի մեջ և իրերը թողեք 20 րոպե: Դրանից հետո լվացեք հագուստը, ինչպես սովորաբար:
Այս միջոցների առավելությունն այն է, որ դրանք անվտանգ են, բնական և ալերգիա չեն առաջացնում: