Մեսսին չի մասնակցի Վենեսուելայի հավաքականի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով չի մասնակցի Վենեսուելայի հավաքականի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղին: Այդ մասին հայտնել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան:

«Մեսսին պատրաստ չէ խաղալ, և  մենք չենք պատրաստվում վտանգել նրա առողջությունը: Մենք պետք է հոգ տանենք նրա մասին»,- նշել է մարզիչը:

Հավելենք, որ  Վենեսուելայի դեմ արտագնա ընտրական խաղը Արգենտինայի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 7-ին




Լրահոս