Ինչու են տղամարդկանց և կանանց վերնաշապիկների կոճակները տարբեր կողմերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար, նկատած կլինեք, որ տղամարդկանց և կանանց վերնաշապիկների կոճակները տարբեր կողմերում են: Դիզայներների քմահաճո՞ւյք, թե՞ ընդգծելու հերթական միջոց, որ կանայք և տղամարդիկ տարբեր են:

Պարզվում է, որ տղամարդկանց և կանանց վերնաշապիկների տարբերությունը հայտնվել է դեռևս XIII դարում, երբ հայտնագործվել են կոճակները:

Միայն հարուստ կանայք իրենց կարող էին թույլ տալ օգտագործել այդ նորաձև հայտնագործությունը: Ընդ որում, ապահովված կանայք ծառաներ ունեին՝ աղջիկներ, ովքեր ամեն օր հագցնում էին նրանց:

Այդ իսկ պատճառով կանացի վերնաշապիկների կոճակները ձախ կողմում էին, որպեսզի ծառաներին հարմար լիներ կոճկել դրանք (եթե հաշվի առենք, որ մարդկանց մեծամասնությունը աջլիկ է): Միևնույն ժամանակ տղամարդկանց վերնաշապիկների կոճակները աջ կողմում դրվեցին, քանի որ նրանք ինքնուրույն էին հագնվում:




Լրահոս