Երևանում 26­-ամյա կինը բնական ճանապարհով քառյակ է լույս աշխարհ բերել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 3­-ին` ժամը 11:00-­ի սահմաններում, 26­-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ: «Կնոջս և երեխաների առողջական վիճակը նորմալ է: Իհարկե, գիտեինք, որ քառյակ ենք ունենալու և անչափ երջանիկ ենք այդ փաստից: Երեխաների անունները դեռևս չենք որոշել, կնոջս հետ շուտով այդ հարցը կքննարկենք»,­ «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց երեխաների հայրը` Եղիշե Թունյանը:

14164112_1290705010969547_1128966778_o

14191827_1290705007636214_1717779004_o

Երեխաների ծնողները բնակվում են Գորիսում և ունեն 3,5 տարեկան դուստր: Եղիշեի խոսքով` դուստրը ևս անչափ երջանիկ է միանգամից երկու եղբայր և երկու քույր ունենալու առթիվ և անհամբեր սպասում է, թե երբ են մայրը, քույրերն ու եղբայրները տուն ժամանելու: Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:




Լրահոս