Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) ՍՊԸ-ին տուգանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սարանիստ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին, տուգանվել է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հուլիսի 27-ին «Սարանիստ» ՍՊԸ-ն «ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրել է կվարցային եւ սիլիցիումային ավազներ, որոնց ավելացված արժեքի հարկի վճարումը նախատեսվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 27-ը, սակայն ընկերության տնօրինությունը չի կատարել իր պարտավորությունը:

Արդյունքում նշված ընկերության տնօրեն Հայկ Մանուկյանի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման արձանագրություն, եւ նա տուգանվել է ընդամենը 20 հազար դրամ:




Լրահոս