Ռուսաստանն ասում է` մենք զենք չվաճառենք, Ադրբեջանն ուրիշից կգնի. թող գնի. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է 1992-1995թթ.  ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարո´ն Տեր-Գրիգորյանց, ապրիլյան պատերազմից հետո ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պահվածքը բազմաթիվ քննադատությունների պատճառ դարձավ: Դուք ապրելով այնտեղ և ավելի մոտ լինելով ՌԴ ղեկավարությանը` ի՞նչ կարող եք ասել` ինչպե՞ս են նրանք վերաբերվում ՀՀ իշխանություններին:

– Ես վստահ եմ, որ ԽՍՀՄ-ը, ապա նաև ներկայիս Ռուսաստանը մշտապես հարգանքով են վերաբերվել Հայաստանին և հայերին: Ռուսաստանը վատ չի վերաբերվում Հայաստանին, բայց միշտ պետք է լինի այնպես, որ հայկական ֆակտորը դրական լինի: Իսկ ընդհանուր առմամբ` մենք հիանալի հարաբերություններ ունենք:

– ՌԴ պահվածքում հատկապես քննադատվեց սպառազինության վաճառքն Ադրբեջանին: Արդյոք ՌԴ-ի պահվածքը Հայաստանի հանդեպ համարժե՞ք էր ռազմավարական դաշնակցին:

– Չի կարելի հարձակողական զենք վաճառել ադրբեջանական բանակին, բաց դա չի նշանակում, որ հայերը պետք է ռուս ազգի դեմ հանդես գան: Այո´, վաճառել են, պետք է պարզաբանել ամեն ինչ: Ես դեմ եմ, քանի որ ՌԴ-ն վաճառել է հարձակողական զենք, այլ ոչ թե պաշտպանողական բնույթի:  Ասացին, եթե մենք չվաճառենք, ուրիշից կգնեն, այո´, թող գնեն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս