Ռուսաստանից էժան յոգուրտի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, յոգուրտի արտադրության ծավալները 5 տոկոսով նվազել են: Իսկ մայոնեզի արտադրության ծավալները նույն ժամանակահատվածում նվազել են 52.5 տոկոսով: Ստացվում է, որ այս տարվա 7 ամիսների ընթացքում արտադրվել է 310 տոննա յոգուրտ՝ նախորդ տարվա 327 տոննայի փոխարեն: Իսկ մայոնեզ այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 47 տոննա՝ նախորդ տարվա 99-ի փոխարեն:

Նշված սննդատեսակների արտադրության ծավալների նվազումը որոշ մասնագետներ պայմանավորում են Ռուսաստանից էժան յոգուրտ եւ մայոնեզ ներկրելու փաստով: Բանն այն է, որ ռուսական սննդամթերքները ներկվում են առանց մաքսավճարի: ՀՀ-ում արտադրվող յոգուրտի, մայոնեզի արտադրության ծավալները այդքան մեծ չեն, որ իրենց ինքնարժեքով կարողանան մրցել ռուսականների հետ:

Արդյունքում, տեղական արտադրանքը անհավասար մրցակցային պայմաններում հայտնվելով՝ ստիպված է լինում շուկան զիջել ներկրված ապրանքներին, որոնց որակը մեր տեղականների համեմատ երբեմն շատ ցածր է, բայց այդ հանգամանքը երկրորդական պլան է մղվում:




Լրահոս