Երբ Հայաստանի քաղաքացին իր երկրում դիտարկվում է որպես զբոսաշրջիկ. վիճակագրության տարօրինակ կողմը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թերեւս աշխարհի այն եզակի երկրներից մեկն է, որտեղ սեփական քաղաքացին պաշտոնական վիճակագրության տեսանկյունից իր երկրում որպես զբոսաշրջիկ է դիտարկվում:

Այսպես՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կեսին Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 501 հազար 118 մարդ: Թվում է, թե այս տվյալի մեջ տարօրինակ ոչինչ չկա, ի վերջո, մարդիկ եկել են, պաշտոնական վիճակագիրներն էլ արձանագրել են: Առավել եւս, որ սահմանին բոլորի մուտքն ու ելքը արձանագրվում է:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ պաշտոնական մեկ այլ վիճակագրական տվյալի համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 86 հազար 466 մարդ` ըստ սահմանահատումների: Ահա, այդ մեկ միլիոնից ավել Հայաստան մուտք գործած անձանցից 586 հազար 486-ը եղել են ՀՀ փաստաթղթերով, այլ կերպ ասած՝ դրանք ՀՀ քաղաքացիներն են:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս