Ակտիվացված ածուխի օգտակար հատկությունների մասին մենք գիտեինք դեռևս դպրոցական տարիներից: Այս բնական միջոցը ոչ մեկ անգամ մեզ փրկել է նաև սննդային թունավորումներից: Պարզվում է ակտիվացված ածուխը լայն օգտագործման հնարավորություններ ունի և կիրառվում է անգամ դիմահարդարման մեջ:
Ատամների էմալի սպիտակեցման համար, ատամնաբույժները խորհուրդ են տալիս ատամները մաքրել ակտիվացված ածուխի փոշիով:
Եթե քեզ մոծակ է խայթել, իսկ ձեռքի տակ հարմար միջոց չկա, ապա կարող եք օգտվել ածուխից:
Ակտիվացված ածուխի և կոսմետիկական գլինայի խառնուրդի օգտագործումը հիանալի միջոց է պզուկների դեմ պայքարի համար:
Կարելի է օճառ պատրաստել ակտիվացված ածուխից և մեկընդմիշտ մոռանալ յուղոտ մաշկի մասին:
Այս ածուխից կարելի է թարթիչաներկ պատրաստել: Դրա համար անհրաժեշտ է խառնել 1/2 թեյի գդալ ածուխի փոշի, 1 թեյի գդալ կոկոսի յուղ, 4 թեյի գդալ ալոե և 1/2 թեյի գդալ մեղրամոմ: