Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 14.06-ին, մարվել՝ 16.13-ին: