Լավրովը և Քերին կրկին կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Սիրիայում փոխգործակցության վերաբերյալ համաձայնության շրջանակներում մի քանի հարցերի շուրջ:

«Եվս մի քանի դժվար հարց է մնում, որոնց մասին էլ մենք այսօր խոսել ենք»,- ասել է  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Չինաստանում անցկացվող G20 վեհաժողովի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ մոտ ժամանակներս ամերիկացի և ռուս փորձագետները առանձին առանձին կաշխատեն առկա խնդրահարույց հարցերի ուղղությամբ: «Մենք Լավրովի հետ պայմանավորվել ենք, որ կրկին կհանդիպենք վաղը առավոտյան և կտեսնենք, թե ուր ենք հասել»,- հավելել է նա:




Լրահոս