
Հայաստանի ազգային հավաքականը պարտությունով մեկնարկեց Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը: Հայ ֆուտբոլիստները մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեցին Դանիայի ըտնրանուն: Միակ գոլը 18-րդ րոպեին խփել է Քրիստիան Էրիկսենը:
Ամբողջ խաղի ընթացքում տանտերերը մեծ առավելություն ունեին: Խաղի 72-րդ րոպեին Հայաստանի դարպասին 11 մետրանոց էր նշանակվել. Էրիկսենի հարվածից հետո հիանալի գործեց Արսեն Բեգլարյանը՝ հետ մղելով գնդակը: