Այս տարին լավագույնն էր իմ կարիերայում. Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  անդրադարձել է նախորդ մրցաշրջանում թիմի արձանագրած հաջողություններին և ընդգծել Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գործոնը թիմի հաջողություններում:

«Նախորդ մրցաշրջանում ցանկանում էինք հաղթել ամեն բան, սակայն նվաճեցինք միայն Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ ես էլ դարձա մրցաշարի լավագույն ռմբարկու: Եթե հաշվենք նաև Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակը՝ կարելի է ասել, որ այս տարին լավագույնն էր իմ կարիերայում:

Այս մրցաշրջանում մեր հաջողության գաղտնիքը Զիդանն էր: Նա մեզ ստիպեց աշխատել ավելի լավ ու ջանասիրաբար: Զինեդինը մեծ պրոֆեսիոնալ ու հրաշալի մարդ է: Նա արժանի է միայն լավ խոսքերի, և ես շատ ուրախ եմ, որ Զինեդինը մեզ հետ է»,- նշել է Ռոնալդուն:




Լրահոս