2015/2016 ուսումնական տարում Հայաստանում գործող 60 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղեր են ընդունվել 18 061 մարդ։ Այս վիճակագրությանը տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, որում մանրամասներ են հայտնի վերը նշված ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ:
Ըստ բերված տվյալների, այդ մարդկանց 5301-ը նախընտրել են հումանիտար գիտությունները, որին հաջորդում է տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունը: Այդ մասնագիտացմամբ բուհ է ընդունվել 3837 մարդ։ Կան մասնագիտություններ, որտեղ ընդունվածների մեծամասնությունը կամ կանայք են կամ տղամարդիկ: Օրինակ, կանայք մեծ թիվ են կազմում մանկավարժության, սոցիալական գիտությունների, առողջապահության, մշակույթի և արվեստի ոլորտներում: Իսկ, օրինակ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների մասնագիտությամբ բուհ ընդունվածների մեծ մասը տղամարդիկ են: