Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողներից մեկը կմնա կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ. սեպտեմբերի 2-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը փոխարինելու և գրավի դիմաց վերջինիս ազատ արձակելու վերաբերյալ՝ Գ. Միքայելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությունը, մերժել է այն:

Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։

Դատարանն իր որոշումը հիմնավորել է արարքի վտանգավորության աստիճանով և դրա համար նախատեսված պատժի չափով:

Հիշեցնենք՝ Գագիկ Միքայելյանը կալանավորվել է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:




Լրահոս