asparez.am-ը հայտնում է, որ օգոստոսի 4-ին Գյումրիում բացվեց հուշահամալիր` նվիրված Ջաբրայիլում հերոսաբար նահատակված տանկիստ, Մարտական խաչի ասպետ Տիգրան Աբգարյանի հիշատակին։
Միջոցառման սկզբում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն, իսկ մասնակիցներից ոմանք չէին կարողանում զսպել իրենց արցունքները տեսնելով, թե ինչպես է զոհված տանկիստի մայրը գրկել եւ ամուր փաթաթվել փոքրիկ Տիգրանին, ում ծնողները զոհված 20-ամյա հերոս Տ.Աբգարյանի պատվին իրենց երեխային անվանակոչել էին Տիգրան:
Հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին Տիգրանի հարազատները, ընկերները, ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի ժամանակ զոհված զինվորների հարազատները, ներկայացուցիչներ մարզային եւ քաղաքային իշխանություններից, սպորտի ոլորտից եւ ուրիշներ։
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը եւս ներկա էին միջոցառմանը:
Տ.Աբգարյանն այս տարվա ապրիլի սկզբին տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ջաբրայիլում ադրբեջանցիների հարձակման ժամանակ 3 տանկ էր խոցել եւ հերոսաբար զոհվել։
Լուսանկարը` ԳԱԼԱ-ի