Օրերս ռուս սահմանապահները քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան:
Օգոստոսի 30-ին հոր շիրիմին այցելած քաղաքագետը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղեկացել է, որ մինչև 2030 թվականը զրկված է Ռուսաստան մուտքի իրավունքից: Ներկայացված ծանուցման համաձայն` գործել է «Ռուսաստան մուտք ու ելք սահմանող կարգ»-ի մասին օրենքը:
Սա առաջին հերթին ճնշում է ոչ միայն իմ, այլև մեր հասարակության հանդեպ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը` հավելելով, որ իրեն «դեպորտ» անելու պատճառներից մեկը ռուսներին դուր չեկող հայտարարություններն ու իր ծավալած գործունեությունն է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: