Մեր թեկնածուի հետ չէր լինում կապ հաստատել, և մեր խմբակցության պատգամավորները գնացել են` տեղում հասկանալու և պարզելու իրական խնդիրը և պատճառները որոնք են եղել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մասիսի քաղաքապետի թեկնածու Կարապետ Օհանյանի ինքնաբացարկի և կուսակցությունից հեռացվելու պատմությանը, այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Ըստ մեզ` ներքուստ ճնշումներ են եղել, որի հետևանքով նա այդ քայլին է գնացել: Ընդհանուր առմամբ, ինչ են խոսել, ես նրա փոխարեն չեմ փորձի մեկնաբանել: Այն, որ տևական ժամանակ նրանից որևէ լուր չկար, եթե ճնշում չի եղել, ապա քաղաքական առևտրի նման մի բան է տեղի ունեցել»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ թեկնածու Կարապետ Օհանյանը մեկ օր անհետանալուց հետո հայտնվել և ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Տեղեկությունների համաձայն` նրան իշխող կուսակցության ներկայացուցիչները պաշտոն են առաջարկել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան