Եթե «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետևություններ չարվեն, դրանք կրկնվելու են. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր»-ի կողմից ընտրված մեթոդն իշխանափոխության համար սխալ էր, կլասիկ մեթոդը ընտրություններն են, և դրա միջոցով պետք է լիներ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«Ես չեմ կարծում, թե այսօր մեր հանրապետությունում անելանելի վիճակ է: Գուցե իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, բայց զինված լուծելը սխալ եմ համարում: Ես այդ օրերին գտնվում էի ԼՂՀ-ում, սակայն ինչքան որ այդ ժողովուրդն էր անհանգստացած, բավականին լուրջ անհանգստություն կար այնտեղ, քանի որ ողջ հույսը Հայաստանն է», – նշեց նա:

Պատգամավորի խոսքով` երկրին իսկապես արմատական փոփոխություններ են պետք, ինչն իր խոսքում նշել էր նաև Սերժ Սարգսյանը: «Կունենա իրենց հետևանքները, նախագահն էլ իր խոսքում ասել էր, դրանից իշխանություններն անպայման հետևություններ կանեն, եթե չանեն, կրկնվելու են», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս