Պուտինը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի նոր նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ի հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նոր նախագահը պետք է «հասուն երիտասարդ» լինի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ենթադրում եմ, որ ապագա առաջնորդը պետք է բավականին երիտասարդ լինի, սակայն հասուն»,-ասել է Պուտինը:

«Մեզ մոտ առաջին անգամը չէ, երբ տարածաշրջանների ղեկավարության մակարդակով առաջադրվում են Պաշտպանության նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչները, ինչո՞վ են նրանք առավել: Կարևորն այն է, որպեսզի մարդը ցանկանա աճել, պատրաստ լինի այդ աճին, ցանկանա ծառայել իր երկրին: Եվ եթե նա ցանկանում է, և ես տեսնում եմ, որ մարդը պոտենցիալ ունի, ինչու ոչ, նա կարող է աշխատել»,-ընդգծել է ՌԴ նախագահը:




Լրահոս