ArmLur.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ այսօր Կոտայքի մարզի Կարենիս գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում 1984 թ. ծնված քաղաքացի է կորել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Կարենիս համայնքի ղեկավար Արմեն Բաղդասարյանի հետ: Վերջինս դեպքի առթիվ մեզ տեղեկացրեց, որ 29-ամյա Կ.Հ-ն իրենց գյուղի բնակիչ չէ: Նա Երևանից է այնտեղ գնացել:
Ընկերների հետ եկել են խմելու, ապա ինչ-որ հարցի շուրջ համաձայնության չգալով` թողել-հեռացել է: Արդյունքում ընկերները կարծել են, թե անհետ կորել է կամ իրեն վնասել:
Սակայն 29-ամյա երիտասարդին գտել են իրենց տանը քնած: