«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը խոշտանգման նոր միջոց է հորինել: Իսլամիստները կարում են նրանց բերանները, ովքեր խոսում են իրենց ռազմական պարտությունների մասին, գրում է The Sun պարբերականը:
Մոսուլ քաղաքի բնակիչները, որը գտնվում է ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո, հայտնում են, որ այժմ ահաբեկիչները հատուկ լրտեսներ ունեն: Նրանք հետևում են մարդկանց, ովքեր հավանություն են տալիս ահաբեկիչների հակառակորդների հաղթանակներին:
Երբ իսլամիստները տեղեկություններ են ստանում այդ մարդկանց մասին, նրանց առևանգում են, կարում նրանց բերանները մետաղյա լարերով, ապա ցուցադրում քաղաքի բնակիչներին՝ նրանց վախեցնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետություն»-ը նրբասղոցով անչափահասների է մահապատժի ենթարկել: