Պավել Մանուկյանին հաջորդ շաբաթ կվիրահատեն. ինչ մանրամասներ է հայտնում նրա դուստրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Էրեբունի» ԲԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանը` ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդին:

ArmLur.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Ասպրամ Մանուկյանը, ասաց, որ եղբոր վիճակը բավարար է. «Այս շաբաթ պետք է տեղի ունենա Արամի գործով հերթական դատական նիստը, որտեղ կքննարկվի նրան գրավով ազատ արձակելու որոշումը»:

Նա նաև նշեց, որ հավանական է` մյուս շաբաթ վիրահատեն նաև հորը՝ Պավել Մանուկյանին: Հիշեցնենք, որ վիրահատությունը կլինի արդեն երկրորդը:

Պավել և Արամ Մանուկյանները վիրավորվել էին ՊՊԾ գնդի տարածքում գտնվելու ժամանակ: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով: Ըստ մեղադրանքի` նախատեսվում է մի դեպքում 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում:




Լրահոս