Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել են նոր քոբրենդինգային քարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Beeline-ի հետ համատեղ գործարկում են նոր համատեղ քարտ, որը կարագացնի և կպարզեցնի վարկային գիծ ստանալու գործընթացը:

Համագործակցության շրջանակում Beeline-ի հավատարիմ բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան ձևակերպելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վարկային քարտ առավելագույնս պարզեցված ընթացակարգով:

Համատեղ քարտի առավելություններն են. պարզեցված ընթացակարգով քարտին վարկային գիծ ստանալու հնարավորությունը և վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված (մինչև 45 օր):

«Ծառայությունների պարզությունը և հարմարությունը մեր կարգախոսն է, և Beeline-ն ուրախ է ընդլայնել դրա կիրառման սահմանները: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք չենք սահմանափակվում ապրանքներով և ծառայություններով, այլ ավելին, մեր հավատարիմ հաճախորդներին տրամադրում ենք բացառիկ հնարավորություն օգտվելու ավանդական բանկային ծառայություններից զգալիորեն ավելի արագ, պարզ և հարմար տարբերակով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մենք ուրախ ենք համագործակցել Beeline-ի հետ և համոզված ենք, որ մեր տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները թույլ կտան գործընկերոջ բաժանորդներին մասնակցել ծրագրին ավելի շահավետ պայմաններով: Beeline – ի հետ համատեղ քարտի թողարկումը ևս մեկ քայլ է վարկային գծի ձևակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ, որը տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը և ռեսուրսները»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի համատեղ քարտ կարող են ստանալ լավ վարկային պատմություն ունեցող Beeline հավատարիմ բաժանորդները: Ծրագրին մասնակցությունը հաստատող SMS-հաղորդագրություն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» -ի ցանկացած մասնաճյուղ քարտի ձևակերպման նպատակով: Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ/սոցիալական քարտ (կամ տեղեկանք դրա բացակայության մասին):

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

* * *

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում:

Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:




Լրահոս