G20-ի շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը բաց, անկեղծ և գործնական բնույթ է կրել: Այս մասին հանդիպման ավարտից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդիպման քննարկման կենտրոնում Սիրիայի իրավիճակն է եղել: Մասնավորպես, Պուտինն ու Օբաման հստակեցրել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պայմանները, Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ ջանքերը՝ «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ:
Անդրադարձ է կատարվել նաև ուկրաինական խնդրին: Օբաման հույս է հայտնել, որ Մինսկի համաձայնագրերի իրականացման ուղիները կհաջողվի որոշել մոտակա շաբաթների ընթացքում:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն չի չեղարկի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները մինչ Մինսկի համաձայնագրերի իրականացումը: