Քչերը գիտեն, որ ականջի մաքրման համար բամբակե չոփիկները վնասակար են առողջության համար:
Բամբակե չոփիկները հայտնագործվել են 1926թ.-ին և մինչ այժմ օգտագործվում են մեր կենցաղում:
Դուք կզարմանաք, սակայն դրանք սկզբում նախատեսված չէին ականջները մաքրելու համար: Նախատեսված էին տարբեր գործիքների մանր դետալները մաքրելու կամ թարթիչներից սևաներկը մաքրելու համար:
Բամբակե չոփիկները ականջները մաքրելու դեպքում կարող եք խլանալ
Նախ, կարող եք ինքնուրույն մաքրել ականջները: Երկրորդ հերթին, ծծումբը, որը հավաքվում է ականջների մեջ, պաշտպանիչ գործառույթ ունի: Երբ մենք ականջի մեջ չոփիկ ենք մտցնում, խախատում ենք դրա ինքնամաքրման բնական պրոցեսը:
Ծծումբը օգնում է պահպանել ականջների բավարար խոնավությունը, ինչպես նաև պաշտպանում մանրէներից
Ինչպիսի հետևանքներ կարող են լինել
– Լսողության անսպասելի կորուստ
– Աղմուկ ականջի մեջ
– Ցավ
Ինչպես հետևել ականջների հիգիենային
Պարզապես բամբակե սկավառակը թրջեք ջրի մեջ և զգույշ մաքրեք ականջները: Դա բավական կլինի: