Գազի արտահանումը երրորդ երկրի տարածքով կբերի տրանզիտային եկամտի. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Վրաստան է արտահանվել 24.7 մլն խորանարդ մետր գազ: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, գազի ընդհանուր արժեքը կազմել է մոտ $6.2 մլն:

Նշենք, որ Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին 2016-ի հունվարին հայտարարել է, թե նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ: Վերջինս նշեց, որ գազի արտահանումը երրորդ երկրի տարածքով կբերի տրանզիտային եկամտի: Տնտեսական առումով միայն դա կտա Հայաստանին:

«Գազի տեղափոխման համար Վրաստանը պետք է վճարի տրանզիտային եկամուտ: Ինչպես, որ մեր բեռներն են Վրաստանի տարածքով անցնում և մենք տրանզիտի համար վճարում ենք, նրանք էլ նույնը պետք է վճարեն Հայաստանին»,-եզրափակեց Զոյա Թադևոսյանը:




Լրահոս