Այսօր իտալացի օպերային երգիչ-տենոր Լուչանո Պավարոտտիի մահվան օրն է։ Բոլոր ժամանակների ամենահաջող օպերային տենորներից մեկը։ Լուչանո Պավարոտտին իտալական օպերայի տենոր էր, ով նաև ներխուժել է փոփ երաժշտության բնագավառ՝ արդյունքում դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը։ Նա ունեցել է ամբողջական օպերաների և առանձին արիաների բազմաթիվ ձայնագրումներ՝ ստանալով համաշխարհային հռչակ ի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, որը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում՝ արդյունքում ստանալով 20-րդ դարի ամենալավ տենորներից մեկի կոչումը։
Լինելով Երեք Տենորներից մեկը՝ Պավարոտտին հայտնի է դարձել իր համերգների և մեդիա ելույթների շնորհիվ։ Սկսելով իր երաժշտական կարիերան 1961 թվականին Իտալիայում որպես տենոր և եզրափակելով այն «Nessun dorma» ներկայացմամբ 2006 թվականի Թուրինի [8]Ձմեռային օլիմպիադայի ժամանակ՝ Լուչանո Պավարոտտին իր հաջողության գագաթնակետին էր հասել բել կանտո օպերաների ժամանակ, ինչպես նաև Վերդիի «Աիդա», Ջակոմո Պուչչինիի Բոհեմ, Տոսկա, Մադամ Բատերֆլայ ստեղծագործություններում խաղացած դերերի ժամանակ։ Պավարոտտին աչքի էր ընկնում այլ արտիստների մեջ արտագաղթյալների և Կարմիր խաչի համար կատարած բարեգործություններով։ Նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2007 թվականի սեպտեմբերի 6-ին։