Սմբատ Բարսեղյանը կշարունակի հացադուլն այնքան ժամանակ մինչև չեն կատարվի իր առաջադրած պայմանները. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը  կշարունակի հացադուլն այնքան ժամանակ մինչև չեն կատարվի իր առաջ քաշած պայմանները:  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հաստատեց այն տեղեկությունը, որ սեպտեմբերի 1-ից ՍՄբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել. «Նրա առողջական վիճակն այնպիսին է, ինչպիսին կլինի մի քանի օր շարունակ հացադուլ հայտարարած անձի վիճակը»:

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը  պահանջում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր հրազենային վիրավորում են ստացել:

Վերաքննիչ դատարանը մերժել էր Սմբատ Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը և փաստաբանը նշեց, որ առաջիկայում իրենք կդիմեն նաև Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):




Լրահոս