Ոստիկանության ծառայությունների կատարելագործման աշխատանքները շարունակվում են. հերթական նորամուտները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցել է ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացման հանդիսավոր արարողությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նույն շենքում է տեղակայված նաև Անձնագրային ու վիզաների վարչության Դավթաշենի անձնագրային ծառայությունը:

Ոստիկանության պետը շրջեց հարմարավետ ու լուսավոր աշխատասենյակներում, աձնագրային ծառայությունում ծանոթացավ քաղաքացիներին սպասարկելու պայմաններին, բավարար գնահատեց հերթապահ մասի տեխնիկական հագեցածությունը, գոհունակություն հայտնեց աշխատանքային պայմանների կապակցությամբ, ինչը ծառայությունը լիարժեք կազմակերպելու գրավականներից է:

Վլադիմիր Գասպարյանը արդյունավետ ծառայություն մաղթեց աշխատակիցներին՝ նշելով, որ այս նորամուտը ևս մի քայլ է ոստիկանության բաժին-բաժանմունքների արդիականացման, ոստիկանների աշխատանքային պայմանների բարելավման ու ծառայության կատարելագործման ծրագրի իրականացման ճանապարհին:

Ոստիկանության ծառայությունների կատարելագործման ծրագրի շրջանակներում են նաև համայնքային ոստիկանության հենակետերը, որոնք կարևոր քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Սեպտեմբերի 3-ին համայնքային ոստիկանության հերթական հենակետը բացվեց Գյումրիում: Բացման արարողությանը ներկա էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:

Այսուհետ տարածքի բնակիչները ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության նորաբաց հենակետ կարող են դիմել իրենց և համայնքային խնդիրներով, գործակցության առաջարկներով և այլն:

Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունը բնակչության կողմից դրական է ընկալվում, իսկ վերջնարդյունքը հասարակությանը բարձրակարգ ծառայություն մատուցելն է:

unnamed (6)

unnamed (5)

unnamed (4)

unnamed (3)

unnamed (2)




Լրահոս