Ինչու է Գյումրու ավագանու «Ալյանս»-ի թեկնածուն դատի տվել ԳԱԼԱ-ին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրու ավագանու թեկնածուների «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանը դատական հայց է ներկայացրել ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար եւ հատուցել պատճառված վնասը: Բանն այն է, որ ԳԱԼԱ-ն մի քանի տեսանյութեր է պատրաստել, որոնցում Բադալյանին ներկայացրել է որպես իշխանության դրածո:

Մեզ հայտնի դարձավ, որ իրական պատճառը Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանի կողմից կազմակերպված այն հարցազրույցն է, որում նախկին ոստիկանապետ Շ. Թորոսյանը ներկայացնում էր ԳԱԼԱ-ի ղեկավար Վահան Խաչատրյանին որպես իրենց «հաճախորդ»: Հմուտ բալասանյանականն իր «մարդու» միջոցով տեղադրել է այդ հարցազրույցն Ա. Բադալյանի անվամբ գրանցված կայքում, ինչի պատճառով էլ ԳԱԼԱ-ն սկսել է «Ալյանս»-ի դեմ հակաքարոզչությունը: Այսպիսով, իշխանության եւ Բալասանյանի ինտրիգներից մեկն աշխատեց՝ մի ընդդիմադիր ուժի Գյումրիում հանելով մյուսի դեմ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս