«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցերի» միայն այս տարվա առաջին կիսամյակի շահույթը կազմել է ավելի քան 15 միլիարդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկանում է պաշտոնապես հրապարակված հաշվետվություններից: Իսկ ամենակարեւորն այն է, որ ընթացիկ տարում ՀԷՑ-ի կողմից գնված էլէներգիայի 95 տոկոսը սպառողին մատակարարվող սակագնից կրկնակի էժան է եղել:
Մասնավորապես, ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլէներգիայի 69 տոկոսի դիմաց վճարել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամ, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, եւ միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է, այսպես կոչված, բարձր սակագնով՝ 42,9 դրամով «Հրազդան ՋԷԿ»-ից: Այսպիսով, Հայաստանի բնակչությունը ստիպված է թանկ գնով էլէներգիա սպառել, չնայած որ մեր երկրի համար անհրաժեշտ էլէներգիայի 95 տոկոսը կազմում է, այսպես կոչված, էժան էլէներգիան: Ի դեպ, հավելենք, որ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի գնելուց հետո ՀԷՑ-ում էլէներգիայի կորուստները շեշտակի նվազել են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: