ՀՀԿ-ի թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է լինելու. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է լինելու։ Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է ԿԸՀ նախագահի ու վեց անդամների առաջադրման ժամկետը, և այն տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ ՀՀԿ-ում կարծում են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գործընթացներին Տիգրան Մուկուչյանի ներգրավված լինելը իրենց թույլ է տալիս ենթադրել, որ իշխանական վերին օղակներից հենց նրան են առաջադրելու։

Նշենք, որ ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածուները ԱԺ-ում ընտրությունից առաջ պետք է հանդիպեն խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ։ Իսկ այդ թեկնածուներին առաջադրում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր անդամների մեկ երրորդի կողմից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս