Պուտինը հնարավոր է ներկա գտնվի «Կովկաս-2016» զորավարժություններին. «Կոմերսանտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է ներկա գտնվի «Կովկաս-2016» հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք մեկնարկել են սեպտեմբերին 5-ին Հարավային ռազմական օկրուգում, գրում է «Կոմերսանտ»-ը:

ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ՀՌՕ հրաձգարաններում մտադիր են ստուգել ռազմական վարչության օրգանների պատրաստվածության մակարդակը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին մոտ 12,5 հազար զինծառայող է մասնակցում, ինչպես նաև ավիացիան, մարտական տեխնիկան և նավերը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի հարավում սկսվել են «Կովկաս-2016» զորավարժությունները:




Լրահոս