
ՀՀ հարավարևմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա մանրամասներ չհայտնեց` հորդորելով սպասել քննչական գործությունների արդյունքներին:
«Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, քննության արդյունքում մանրամասները պարզ կդառնան»,-ասաց նա: