ArmLur.am-ի տեղեկություններով` Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը վերադառնում է Հայաստան բարձր պաշտոն ստանալու ակնկալիքով: Ըստ տեղեկությունների Սերժ Սարգսյանը բավականին «յուղոտ» պաշտոն է խոստացել, իսկ թե խոսքը կոնկրետ ինչի մասին է դեռևս հստակեցված չէ:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մեկ տարի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, հրաժարական էր տվել և ՌԴ-ում ստանձնել «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոն:
Լուրեր են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը կարող է նշանակվել վարչապետի պաշտոնում: