ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻՍ, ՄԱՍԻՍ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ»Հանրային խորհուրդը երեկ  ներկայացրել է «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում»`  նախնական հաշվարկով մոտ 400 մլն դոլար արժեցող ծրագիրը, որով «հառնել են» հովվերգական տեսարաններ. Արա լեռան ստորոտին զբոսաշրջային խոշոր հրապուրիչ հանգստավայրի կառուցում, կիսավարտ  Եղվարդի ջրամբարի կառուցում  եւ այսպես շարունակ: Կառուցվելիք խաղատներն էլ փոխելու են մեր երկրում  խաղատնային ավանդույթը եւ սոցիալական ուղղվածություն են ունենալու: Այսպիսով` ծեր մարդիկ շատ փոքր գումարներով հնարավորություն կունենան այնտեղ խաղալ, շփվել:ՕՋԱԽ«Հետք»-ին հայտնի է դարձել, որ «Օջախ»-ում կոալիցիայի կազմակերպած խնջույքին Սերժ Սարգսյանը, դիմելով կոալիցիոն կուսակցություններին, ասել է, թե բազում փորձություններ են անցել միասին, որոնցից վերջինին կարողացել են պատվով դիմակայել, ու եթե նման որոշում չկայացվեր, շատ ծանր կլիներ խնջույքին ներկա գտնվողներից շատերի վիճակը. «Նրանք այստեղ չէին լինի»: Նրա այս  խոսքից հետո տխրել է հատկապես Գագիկ Ծառուկյանը: Բայց Գալուստ Սահակյանը խորհուրդ է տվել իրենց  մեջ «ճեղքեր չորոնել»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ երեկ հայտարարել էր, որ Հուշագիրը ՀՀ-ում իշխանության առնվազն 7-ամյա բռնազավթման մտադրության մասին է: Արվել է լրջագույն հայտարարություն, ձեռնոց , որին ժամանակին եւ համարժեք արձագանքը հրամայական է, այլապես ուշ է լինելու, եւ հերթական անգամ կանգնելու ենք ընտրությունների նկարված արդյունքներին հանդիման:ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԸ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ«Ժամանակ» օրաթերթը պատրաստ է ողջամիտ հերքում տպագրել Քոչարյանների  ընտանիքի մասին: Օրաթերթի փաստաբանի առաջարկին ի պատասխան հաղորդվել է, որ Քոչարյանները դեռ մտածում են: Դատական վիճաբանության պատճառը թերթի այն լուրն է, թե Բելլա Քոչարյանը զբաղվում է դեղագործական բիզնեսով, նրան է պատկանում «911» դեղատների ցանցը, իսկ  Սեդրակ Քոչարյանն ինչ-որ ձեռնարկատիրոջից խլել է առեւտրային կազմակերպություն եւ ադամանդի հանք ունի Հնդկաստանում:ՃԻԶՎԻՏԱԿԱՆ2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Ռոման Մնացականյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Ռոմանը  պետք է վաղուց համաներված լիներ, բայց նրան ազատ չարձակեցին, թեեւ  նրա պատժի 2/3-րդն արդեն անցել է: Ի սկզբանե  պատանդարկյալը իր պատիժը կրելիս է եղել «Էրեբունի» ՔԿՀ-ում, բայց շուրջ 6 ամիս առաջ, կարգապահական տույժի ենթարկվելով, նրան Վանաձորի փակ կալանավայր են տեղափոխել, որտեղ պահվում է շատ խիստ պայմաններում եւ զրկված է հարազատների հետ տեսակցելու հնարավորությունից: Նա այժմ պահանջում է, որպեսզի իրեն նորից տանեն «Էրեբունի»: Մնացականյանի վրա իշխանությունները ճնշումներ են գործադրում, քանի որ վերջինս խոստովանություն չի գրում, մնում է հավատարիմ իր հայացքներին:




Լրահոս