![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/1455005366_08204944.762511.3731.jpg)
Ռուսաստանն ինքնաթիռ է մշակում, որը հագեցված կլինի նոր սերնդի լազերային զենքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաշտպանական-արդյունաբերական համակարգի աղբյուրին:
«Օդային բազավորման լազերային համակարգի նոր սերնդի մշակման աշխատանքներ են տարվում»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ ինքնաթիռը հայտնի է А-60 ինդեքսի տակ:
Հաղորդվում է նաև, որ թռչող լազեր ստեղծելու փորձերն արվել են դեռևս սովետական ժամանակաշրջանում: Ավիացիոն լազերի մշակման աշխատանքները տարվել են ԱՄՆ-ում, սակայն 2011թ. վերջին Boeing YAL-1 մարտական ինքնաթիռի ստեղծման ծրագիրը դադարեցվել էր: